Թաղապետ ես, թե ինչ զիբիլ, ընտանիքիդ համար դոմիկներ կարող եմ տրամադրել․ զոհվածի քույր

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 27, 24News

․

Օրեր առաջ 44–օրյա պատերազմի նահատակների նվիրված հուշակոթողի բացմանը, զոհվածներից մեկի կինը մոտեցել է Նորքի վարչական շրջանի ղեկավարին ու պատմել, որ Հադրութի իրենց տունը մնացել է թուրքին, իսկ հիմնադրամից էլ դեռ գումար չեն ստացել, ու հետաքրքրվել է, թե աջակցության այլ ինչ ծրագիր կա։ Ի պատասխան, թաղապետն ասել է, որ «դիմեն Արցախի նախագահին, ռուսները դոմիկներ են սարքում, գնացեք ու ապրեք»։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է զոհվածի քույրը՝ Նանե Արզումանյանը։

Նա, մասնավորապես, նշել է.

«Ամեն անգամ փորձում եմ անտեսել տխեղծ տեսակին, բայց չի լինում։

Ապրիլի 23-ին նահատակներին նվիրված հուշակոթողի բացմանը հրավիրված էր նաեւ ընտանիքս։ Եղբորս կինը մոտեցել է Նորքի վարչական շրջանի ղեկավարին ու պատմել իրավիճակը, որում գտնվում են, որ 23 տարվա սպայի կին է ու Հադրութի գրանցում ունեն։ Պատմել է, որ տունը եւ ունեցածը թուրքին է մնացել, հիմնադրամի գումարը դեռ չեն ստացել ու հարցրել՝ կա՞ արդյոք աջակցության որեւէ ծրագիր։

Ի պատասխան եղբորս կնոջ հարցման, խելացի թաղապետը պատասխանել է. «Դիմեք ԱՀ նախագահին, ռուսները դոմիկներ են սարքում, գնացեք ու ապրեք»...

Թաղապետ ես, թե ինչ զիբիլ, ընտանիքիդ համար դոմիկներ կարող եմ տրամադրել՝ հասցեն կտամ, գնացեք ու ապրեք»։

--00--ԱՀ