Քաղաքացին փորձել էր տերմինալներից գողություն անել, բայց գործն ավարտին չէր հասցրել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 27, 24News 

Ապրիլի 22-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզները «Կիլիկիա» ավտոկայանից, գողություն կատարելու կասկածանքով, բաժին բերման ենթարկեցին Լոռու մարզի Գոգարան գյուղի 26-ամյա մի բնակչի։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից: 

Ձեռնարկված միջոցառումներով պարզվեց, որ նա Արշակունյաց պողոտայի և Բագրատունյաց փողոցի վճարային տերմինալներից փորձել էր գողություն անել, բայց տեսնելով, որ անցորդներ են մոտենում, գործն ավարտին չէր հասցրել:

26-ամյա երիտասարդը, նախապատրաստված նյութերով հանդերձ, ներկայացվել է ոստիկանության Շենգավիթի բաժին:

Քննությունը շարունակվում է։

--00--ԱԹ