Աշխարհում 1 մլրդ մարդ պատվաստվել է, ՀՀ-ն հետ է մնում․ ԵՊԲՀ ռեկտորը հորդորում է պատվաստվել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 27, 24News

1

Առողջապահության նախկին նախարար, ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան էջում ներկայացրել է կորոնավիրուսի դեմ պատվաստումների վերաբերյալ վիճակագրությունը աշխարհում և մտահոգություն հայտնել, որ Հայաստանը հետ է մնում աշխարհից։

«Չհուսադրող վիճակագրություն․․․

Ներկայացնում եմ ձեզ պատասվատումների մասին տեղեկատվություն՝ ըստ երկրների, ակնհայտ է, որ մենք հետ ենք մնում ու շատ․․․

Եվ այսպես, 2021 թվականի ապրիլի 25-ի դրությամբ, ամբողջ աշխարհում ներարկվել է պատվաստանյութի շուրջ 1.02 միլիարդ դեղաչափ: Պատվաստումների տեմպը ներկայում կազմում է շուրջ 17,8 մլն դեղաչափ օրական: ԱՄՆ-ում ներարկվել է 231 մլն դեղաչափ, միջինում շուրջ 2,74 մլն դեղաչափ օրական:

ՌԴ-ում իրացվել է 17,9 մլն դեղաչափ համապատասխանում է բնակչության շուրջ 9,1 %, օրական տեմպը շուրջ 74 հազ դեղաչափ: Թուրքիայում՝ 21,1 մլն, համապատասխանում է բնակչության շուրջ 12,7 %, օրական տեմպը շուրջ 156 հազ դեղաչափ: Ադրբեջանում՝ 1,4 մլն, համապատասխանում է բնակչության շուրջ 7,1%, օրական տեմպը շուրջ 13,8 հազ դեղաչափ: Ւրանում շուրջ 718,5 հազ, համապատասխանում է բնակչության շուրջ 0,4 % օրական տեմպը շուրջ 41,9 հազ դեղաչափ: Վրաստանում՝ շուրջ 37,5 հազ մարդ, համապատասխանում է բնակչության շուրջ 0,5 %, օրական տեմպը շուրջ 1,2 հազ դեղաչափ:

Իսրայելը պատվաստել է բնակչության շուրջ 62,2 %, այդ թվում՝ 70 և բարձր տարիքային խմբի բնակչության 88 %-ից ավելին: Տարեսկզբից COVID-19 նոր դեպքերի թիվը Իսրայելում նվազել է շուրջ 70 %-ով:

ԵՄ երկրներում իրականացվել է 122,6 մլն պատվաստում: Բնակչության շուրջ 24.2% ստացել են առաջին դեղաչափը, իսկ 8,9%-ը երկու: Դեղաչափերի ներակման միջև տարբերությունը կազմում է 21-42 օր: Oxford-AstraZeneca պատվաստանյութից ներարկվել է շուրջ 31,68 մլն դեղաչափ, Pfizer-BioNTech՝ 95,1 մլն, Moderna՝ 12,06 մլն, Sputnik V` 1,3 մլն:

Սիրելի՛ քաղաքացիներ, ևս մեկ անգամ խնդրում եմ ու հորդորում եմ պատվաստումների թեման մի դարձրեք շահարկման թեմա, դա վտանգավոր է․․․

Այլընտրանք չկա․ պետք է ընտրել հրատապ լուծման եղանակը՝ պատվաստումը»,-գրել է Արմեն Մուրադյանը:

Հիշեցնենք, որ աշխարհում վարակակիրների ընդհանուր թիվը 148,535,556 է, որից 3,135,574-ը մահացել է, 126,231,033-ը՝ ապաքինվել։ Ակտիվ վարակակիր է 19,168,949 մարդ։

Հայաստանում ակտիվ վարակակիրների թիվը 195,701 է, մահացել է 4,058 մարդ, երկրում վարակվածների ընդհանուր թիվը 214,064 է։

--00—ԼՄ