ՀՀ նախագահը ցավակցել է Իրաքի նախագահին՝ Բաղդադի ողբերգական հրդեհի կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 27, 24News

աշխարհ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական նամակ է հղել Իրաքի Հանրապետության նախագահ Բարհամ Սալեհին՝ Բաղդադում տեղի ունեցած ողբերգական հրդեհի կապակցությամբ, որի հետևանքով կան տասնյակ զոհեր և վիրավորներ:

Նախագահ Սարգսյանն իր ցավակցությունն ու զորակցությունն է հայտնել նախագահ Բարհամ Սալեհին, զոհվածների հարազատներին մաղթել է տոկունություն և համբերություն, իսկ տուժածներին՝ շուտափույթ ապաքինում:

--0--ԿԿ