Ստեփանակերտի բնակարաններից մեկում կախված վիճակում 31-ամյա քաղաքացու դի է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 27, 24News

կախվել

Ապրիլի 26-ին՝ ժամը 13:00-ի սահմանում, Ստեփանակերտ քաղաքի Վ. Սարգսյան փողոցի շենքերից մեկի բնակարանում հայտնաբերվել է 1990 թ. ծնված բնակչի դին՝ հյուրասենյակի ջեռուցման համակարգի երկաթյա խողովակից կախված: 

Արցախի Քննչական կոմիտեից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբ՝ ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության առաջին քննչական բաժնի ավագ քննիչի գլխավորությամբ:

Կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ դեպքի հանգամանքները պարզելու համար:

--00—ԼՄ