Խաղաղապահները Արցախում ականազերծել են 622 կմ ճանապարհ, 1716 շենք-շինություն. ՌԴ ՊՆ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 27, 24News

ռուս

ՌԴ ՊՆ-ն հայտնում է, որ ռուսական միջազգային ականազերծման կենտրոնի մասնագետները շարունակում են Լեռնային Ղարաբաղում ականազերծման և պայթյունավտանգ իրերի հայտնաբերման ու վնասազերծման աշխատանքները:

Ըստ աղբյուրի՝ 2020-ի նոյեմբերի 23-ից մինչ օրս ընդհանուր առմամբ չպայթած զինամթերքից մաքրվել է 2037,2 հա տարածք, 622 կմ ճանապարհ, 1716 շենք-շինություն, այդ թվում՝ 30 սոցիալական նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 25 591 պայթունավտանգ առարկա։

ՌԴ ՊՆ-ն հիշեցնում է նաև, որ 2020-ի նոյեմբերի 10-ի հրամանագրով ԼՂ-ում տեղակայվել է ռուսաստանյան խաղաղապահների զորակազմը, որի հիմքում Կենտրոնական ռազմական օկրուգի 15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադն է։ Խաղաղապահների հրամանատարն է գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը։

--00—ԼՄ