Նաիրա Զոհրաբյանը կդիմի ՄԻԵԴ, որ ապացուցի ինքը ճիշտ էր, Նիկոլը՝ սխալ․ «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 27, 24News

Նաիրա Զոհրաբյան

«Հրապարակ» թերթը գրում է. «Ապրիլի 13-ին թեեւ Սահմանադրական դատարանը որոշել էր, որ Նաիրա Զոհրաբյանի՝ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի  հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին ԱԺ որոշումը համապատասխանում է Սահմանադրությանը, սակայն ՍԴ անդամ Երվանդ Խունդկարյանը հատուկ կարծիք է գրել եւ ուղարկել է ԱԺ, որտեղ իր անհամաձայնությունն է հայտնել՝ նշելով, որ հարցը գտնվում է ԱԺ էթիկայի հանձնաժողովի տիրույթում, որը պիտի որոշեր՝ պատգամավորը թո՞ւյլ է տվել էթիկայի խախտում, թե՞ ոչ։

Միայն դրանից հետո կարելի էր զրկել նրան հանձնաժողովի նախագահի պաշտոնից: Խունդկարյանը գտել է, որ Զոհրաբյանի վերաբերյալ ԱԺ որոշումը պետք է ճանաչվի հակասահմանադրական:

Հիշեցնենք․ դեկտեմբերին «Իմ քայլը» խմբակցությունը զրկեց Զոհրաբյանին ԱԺ հանձնաժողովի նախագահի պաշտոնից, քանի որ իր ֆեյսբուքյան գրառմամբ ժողովրդի հասցեին գործածել էր «ժեխ» բառը։ Հետո ԲՀԿ-ն դիմել էր ՍԴ՝ վիճարկելով ԱԺ մեծամասնության որոշումը:

Նաիրա Զոհրաբյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ամենայն հավանականությամբ կդիմի ՄԻԵԴ, որպեսզի ապացուցի ինքը ճիշտ էր, իսկ Նիկոլը սխալվեց»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--00--ԱՀ