Թուրքիան առաջիկա օրերի, ամիսների ընթացքում կպատասխանի Բայդենի հայտարարությանը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 26, 24News 

ԱՄՆ

 ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին հայտարարությունը «պարզապես վրդովվեցուցիչ է», և Թուրքիան առաջիկա ամիսների ընթացքում կպատասխանի դրան. հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսնակ և խորհրդական Իբրահիմ Քալինը:

«Առաջիկա օրերին և ամիսներին տարբեր ձևերի, տեսակների և աստիճանի արձագանք կլինի»,- Այս մասին Reuters-ին ասել է Քալինը:

Քալինն այնուամենայնիվ, չի հստակեցրել, թե արդյոք Անկարան կսահմանափակի ԱՄՆ-ի մուտքը Թուրքիայի հարավում գտնվող Ինջիրլիք ավիաբազա, որն օգտագործվել է Սիրիայում և Իրաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարող միջազգային կոալիցիային աջակցելու համար: 
 Նա նաև նշել է, որ կպատասխանեն Բայդենի «անարդար» հայտարարությանը։

 --00—ՄՀ