Վերջապես արդարությունը հաղթեց. Ռոբերտ Քոչարյան

ԵՐԵՎԱՆ,  ԱՊՐԻԼԻ 25,  24News

Ռոբերտ Քոչարյան

ԱՄՆ Նախագահները տարիներ շարունակ խուսափում էին մեկդարյա վաղեմության իրադարձությունների ճշգրիտ ձևակերպումից: Այս  մասին ասվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տարածած հաղորդագրությունում, որտեղ Քոչարյանը անդրադառնում է ԱՄՆ նախագահի կողմից Ցեղասպանություն եզրույթի կիրառմանը ապրիլքսանչորսյան ուղերձում:

«ԱՄՆ Նախագահները տարիներ շարունակ խուսափում էին մեկդարյա վաղեմության իրադարձությունների ճշգրիտ ձևակերպումից: Նրանք ճշմարտության հաշվին փոխզիջման էին գնում՝ ի շահ քաղաքական հետաքրքրությունների: Վերջապես արդարությունը հաղթեց: Երախտագիտություն հայտնելով Նախագահ Բայդենին, կցանկանայի շնորհավորել մեր բոլոր այն հայրենասերներին, ովքեր տասնամյակներ շարունակ պայքարում էին այս ճանաչման համար։ Հատուկ շնորհավորում եմ Հայ Դատի գրասենյակների բոլոր ներկայացուցիչներին։ 

Շնորհակալություն Ձեզ:

Ռոբերտ Քոչարյան 25.04.2021»,- ասված է հաղորդագրությունում:

--00--ԱՀ