Բայդենը Ցեղասպանություն անվանեց հայերի կոտորածները Օսմանյան կայսրությունում

ԵՐԵՎԱՆ ԱՊՐԻԼԻ 24,  24News

Բայդեն

Սպիտակ տան կայքում հրապարակվել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ուղերձը: ԱՄՆ նախագահն, ինչպես և ենթադրվում էր, ուղերձում կիրառել է «Հայոց ցեղասպանություն» եզրույթը:

«Ամեն տարի այս օրը մենք հիշում ենք բոլոր նրանց կյանքերը, ովքեր զոհվել են Օսմանյան դարաշրջանի Հայոց ցեղասպանության ժամանակ և հանձն առնում կանխել նման վայրագության կրկնությունը: Սկսած 1915 թվականի ապրիլի 24-ից՝ Կոստանդնուպոլսում հայ մտավորականության և համայնքի ղեկավարների ձերբակալությունից, մեկուկես միլիոն հայեր տեղահանվել են, սպանվել կամ ուղարկվել դեպի մահվան արշավ: Մենք հիշում ենք Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը, որ անցյալի սարսափներն այլևս չկորչեն պատմության համար: Մենք հիշում ենք, որ զգոն մնանք ատելության քայքայիչ ազդեցության դեմ՝ իր բոլոր դրսևորումներով»,- նշված է ուղերձում:

Ամբողջությամբ՝ այստեղ:

--00--ԱԹ