Կիպրոսի պաշտպանության նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր

ԵՐԵՎԱՆ ԱՊՐԻԼԻ 24,  24News

Կիպրոս

Կիպրոսի պաշտպանության նախարար Կարալամբոս Պետրիդեսի գլխավորած պատվիրակությունն այցելեց Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և թանգարան: Այս մասին հայտնում են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից: Այցի ավարտին նախարարը գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում:

«Անհասկանալի է, որ հայերի և քաղաքակիրթ մարդկության դեմ այս սոսկալի ոճրագործության հեղինակներն ու հրահրողները դեռ հերքում են իրենց գործողությունները և արհամարհում իրենց ստոր ցեղասպան քաղաքականությունը ճանաչելու կոչերը»,– ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի՝ իր ուղերձում ասել է Կիպրոսի պաշտպանության նախարարը:

--00--ԱԹ