Անորոշությունը, ինֆորմացիոն վակուումը հանգեցրին Սյունիքում ստեղծված իրավիճակին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 24, 24News

քաղաքական

Անորոշությունը, ինֆորմացիոն վակուումը հանգեցրին Սյունիքում ստեղծված իրավիճակին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանը:

Զաքարյանը նշեց, որ իշխանություններին բազմից կոչ է արել հստակ տեղեկատվություն տալ՝ Մեղրիի հետ կապված ի՞նչ է սպասվում իրենց: 

«Ասում է՝ Նախիջևանի միջանցք. ո՞վ է իրեն թողնելու Նախիջևանի միջանցքից օգտվել, ի՞նչ է նախատեսվում դրանով՝ ոչ մի հիմնավորում չեմ տեսնում: Հարևաններն արդեն երկաթգիծ են կառուցում։ Մամուլից տեղեկանում ենք, որ Ադրբեջանը Ղազախստանից 45 էլեկտրաքարշ է պատվիրել: Իրական նախապատրաստություններ են, իսկ մեր կողմից միայն անտրամաբանական, մերկապարանոց հայտարարություններ են», - հավելեց քաղաքապետը:

--0--ԿԿ