1915 թվականի հենց այս օրն օսմանյան մայրաքաղաքում ձերբակալվեց ու սպանվեց 800 հայ մտավորական

ԵՐԵՎԱՆ,  ԱՊՐԻԼԻ 24,  24News

Միխայիլ Գալուստյան

Դերասան Միխայիլ Գալուստյանը ինստագրամյան իր էջում հրապարակել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի խորհրդանիշ անմոռուկի լուսանկարը կից գրել․

«1915 թվականի հենց այս օրն օսմանյան մայրաքաղաք Ստամբուլում հայ մտավորականության ավելի քան 800 ներկայացուցիչ ձերբակալվեց և հետագայում սպանվեց: Այսպիսով, հայ ժողովուրդը, որի մեծ մասն այդ ժամանակ ապրում էր Արևմտյան Հայաստանում, կորցրեց մտավոր վերնախավի մեծ մասը: Այս իրադարձությանը հաջորդեցին էթնիկ հայերի սպանությունները և վտարումները, ինչը ստացել է «հայերի ցեղասպանություն» անվանումը:

Ավանդաբար, այս օրը միլիոնավոր հայեր և այլ ժողովուրդների ներկայացուցիչներ, որոնք ցավակցում են նրանց աշխարհի տարբեր երկրներում, հարգանքի տուրք են մատուցում Ցեղասպանության զոհերի հիշատակին, որը խլել է շուրջ 1,5 միլիոն հայի կամ այդ ժամանակ աշխարհի բոլոր հայերի մոտավորապես կեսի կյանքը: Փրկվել են միայն Ռուսաստանի կայսրության հայերը, ինչպես նաև երրորդ երկրներում գտնվող հայ փախստականները: Ամեն տարի այս օրը Երևանում հարյուր հազարավոր մարդիկ բարձրանում են հուշահամալիր և մեխակներ ու կակաչներ դնում հավերժական կրակի մոտ: Հայաստանում այս օրվա նշանակությունը ժամանակի ընթացքում չի նվազել, ինչը մասամբ պայմանավորված է համաշխարհային հանրության արշավով `Թուրքիային ստիպելու ճանաչել Հայոց ցեղասպանությունը»,-գրել է Գալուստյանը:

 --00—ՄՀ