Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ թուրքական ձգտումները ցեղասպանության շարունակությունն է

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 24, 24News 

Արմեն Գևորգյան

ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ ուղերձ է հղել․

«Այսօր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է: 
 44-օրյա պատերազմում կրած պարտությունից հետո, դժվար է լավատես լինել: Տխուր է և ցավալի: 

Բայց մենք պետք է շատ սթափ հասկանանք, որ այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ թուրքական կոալիցիայի բոլոր ձգտումները ցեղասպանությամբ սկսված իրենց անավարտ ծրագրերի ուղղակի շարունակությունն են:

Խորհրդանշական է, որ Նիկոլը հենց այսօր է փորձում կալանավորել Մեղրիի քաղաքապետին, ով ընդամենը հայրենի հողի վրա ապրելու արժանապատիվ և անվտանգ պայմաններ է ուզում։ Դեմ է թյուրքական կոալիցիայի ծրագրերին: 

Եվ միայն մեր հայրենակիցների ջանքերի շնորհիվ ԱՄՆ Նախագահը կորող է այսօր հայի ոտնահարված արժանապատվությունը գոնե մասնակիորեն վերականգնելու հույս տալ։

Մենք պարզապես պետք է զգոն լինենք, որպեսզի այդ քայլը չլինի փոխզիջում՝ խոշոր խաղացողների աշխարհաքաղաքական ծրագրերի մեջ`կրկին հայ ժողովրդի ռազմավարական շահերի հաշվին:

Հիշում ենք և պահանջում»։

--00--ԱՀ