ԵԱՏՄ երկրները հաստատել են իրենց մասնակցությունը կառավարությունների ղեկավարների հանդիպմանը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 23, 24News

ԵԱՏՄ

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ բոլոր երկրները հաստատել են իրենց մասնակցությունն ապրիլի 30-ին Կազանում նախատեսված կառավարությունների ղեկավարների հանդիպմանը․ Ադրբեջանի ներկայության հարցը դեռ լուծված չէ: Այս մասին ТАСС-ի հաղորդմամբ՝ լրագրողներին ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

«Ներկայումս հարցը դեռ վերջնական լուծում չի ստացել»,- ասել է նա՝ պատասխանելով Ադրբեջանի մասնակցության մասին հարցին ,-«Իսկ մնացած բոլորը հաստատել են»:

 --00—ՄՀ