«Փոփոխությունների գինը»․ «RT»-ն ֆիլմ է թողարկել վերջին 3 տարում ՀՀ-ում տեղի ունեցածի մասին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 23, 24News

Ռուսական «RT» հեռուստաալիքը, որի գլխավոր խմբագիրը հայազգի Մարգարիտա Սիմոնյանն է, 54 րոպե տևողությամբ վավերագրական ֆիլմ է պատրաստել Հայաստանում 2018 թվականից մեկնարկած իրադարձությունների վերաբերյալ, որոնք, ըստ ֆիլմի հեղիանկների, հանգեցրել են 44-օրյա պատերազմի։

«Փոփոխությունների գինը. Պոպուլիզմը և իշխանության համար պայքարի տեխնոլոգիաները» խորագրով ֆիլմում քնարկվում են այն տեխնոլոգիաներն ու մեթոդները, որոնց միջոցով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եկել է իշխանության, ինչպես նաև զուգահեռներ է անցկացվում Փաշինյանի և Ալեքսեյ Նավալնու միջև։

«Արտաքին քաղաքականության հարցերում Փաշինյանն ընտրեց ամպագոռգոռ կարգախոսներն ու մերկ պոպուլիզմը՝ մոռանալով, որ Հայաստանը պայթյունավտանգ տարածաշրջանում է, և ցանկացած անզգույշ հայտարարություն կարող է անդառնալի հետևանքների հանգեցնել»,- նշում են ֆիլմի հեղինակները:

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԼՄ