Բերման ենթարկած շուռնուխցուն տեղափոխել են հիվանդանոց․ ինքնազգացողությունը վատացել է

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News  

շուռնուխ

Այսօր առավոտյան խոշտանգումներով Քննչական կոմիտե տարված շուռնուխեցի Արարատ Աղաբեկյանին քիչ առաջ տեղափոխել են հիվանդանոց:

Mediaport-ի տեղեկություններով՝ Աղաբեկյանը 40 աստիճան ջերմություն ունի, նրա թոքերը 40% ախտահարված վիճակում են գտնվում: Վերջինիս մոտ կասկածվում է կորոնավիրուս:

Հիշեցնենք, որ դիմակավոր հատուկջոկատայիններն այսօր անկողնուց հանել և դաժանաբար բերման են ենթարել Արարատ Աղաբեկյանին՝ Սյունիքում հայտնի Աշխարհաբեկին, ով շուրջ 3 ամիս առաջ սեփական ձեռքով այրեց իր տունը՝ թշնամուն հանձնելուց առաջ:

--00—ՄՀ