Էնֆիաջյանն ու Բելառուսի դեսպանը քննարկել են որոշ ոլորտներում չօգտագործված ներուժի հարցը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News 

Բելառուս

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, հայ-բելառուսական միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ Վահե Էնֆիաջյանն ընդունել է Հայաստանում Բելառուսի արտակարգ եւ լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկին: Այս մասին հայտնում է խորհրդարանի պաշտոնական կայքը:

«Ըստ Վահե Էնֆիաջյանի՝ վերջին տարիներին երկկողմ փոխգործակցությանը նպաստող արդյունավետ աշխատանքներ են իրականացվել: ԱԺ փոխնախագահը նշեց, որ մի շարք ոլորտներում առկա է չօգտագործված ներուժ»,- ասված է հաղորդագրությունում:

Դեսպանը ևս կարևորել է հայ-բելառուսական հարաբերությունների խորացման ուղղությամբ անհրաժեշտ քայլերի ձեռնարկումը՝ ընդգծելով հատկապես տնտեսական ոլորտում առկա ներուժի արդյունավետ օգտագործման կարևորությունը: 

--00--ԱԹ