Դատախազությունը բողոքարկել է Քոչարյանի և մյուսների հետապնդումը դադարեցնելու որոշումը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News

ռոբերտ

ՀՀ գլխավոր դատախազությունը բողոքարկել է «Մարտի 1»-ի գործով Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի նկատմամբ ՀՀ ՔՕ 300.1 հոդվածով քրեական հետապնդումը դադարացնելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը: Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնել են դատախազությունից։

Հիշեցնենք, որ ապրիլի 6-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ որոշեց Ռոբերտ Քոչարյանի, նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ Սեյրան Օհանյանի, Արմեն Գևորգյանի և Յուրի Խաչատուրովի նկատմամբ քրեական հետապնդումը ՀՀ ՔՕ 300.1 հոդվածով դադարեցնել՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով: Մարտի 26-ին ՍԴ-ն հակասահմանադրական և անվավեր էր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածը: Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է նաեւ այս հոդվածով: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

--00—ԼՄ