Մալաթիայում սպանության փորձի հեղինակը հայտնաբերվել է

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News 

կալանավորում

Մարտի 17-ին ոստիկանության Մալաթիայի բաժին մի քաղաքացուց հաղորդում էր ստացվել, որ մարտի 15-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Անդրանիկի փողոցի շենքերից մեկի բակում անհայտ անձը փորձել է արծաթագույն «Մերսեդեսով» վրաերթի ենթարկել իրեն։ Այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

«Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ։ Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզեցին «Մերսեդեսի» վարորդի ինքնությունը: Ապրիլի 21-ին Մալաթիայի և Հրազդանի բաժինների ծառայողների համատեղ միջոցառումների շնորհիվ 28-ամյա կասկածյալը հայտնաբերվեց Հրազդան քաղաքում, բերման ենթարկվեց ոստիկանության Մալաթիայի բաժին, ապա ներկայացվեց նախաքննական մարմնին և ձերբակալվեց: Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրությունում։ 

--00—ՄՀ