Նիկոլն իրավիճակն արհեստականորեն սրում է՝ փորձելով չեզոքացնել Սյունիքի ակտիվիստներին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News

արմեն

Նախկին փոխվարչապետ Արմեն Գրորգյանն իր Տելոգրամի էջում գրառում է արել՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիք այցելությանը։

«Ինչու՞ Նիկոլն այդքան հանկարծակի գնաց Սյունիք:  Ո՞վ կարող է ասել:  Ի՞նչ լսեցինք նրանից այնտեղ: Ոչինչ՝ բացի սպառնալիքներից և տեղացիներին պատժելու անօրինական պահանջներից: Նա պատկերացում ունի՞, որ այդ մարդիկ պետք է այնտեղ ապրեն և աշխատեն, ընտանիքներ ստեղծեն:  

Նա այսօր ոչ միայն ապրում է իշխանության պահպանման ռեժիմում, այլև փորձում է ինչ-որ բան ապացուցել բոլորին: Նա անարգաբար գնաց «Եռաբլուր», որի համար հավաքեց հազարավոր պաշտոնյաների և ուժայինների: Խաղաղության և անվտանգության, ինչպես նաև հեռանկարների փոխարեն Սյունիք բերեց հազարավոր ոստիկաններ:  

Այս այցը, ըստ էության, ազդակ էր արտաքին գործընկերներին, որ ես վերահսկում եմ իրավիճակը երկրում և Սյունիքում: Բայց կարծես չստացվեց: 

Ակնհայտ է, որ Նիկոլը  իրավիճակն արհեստականորեն սրում է՝ փորձելով չեզոքացնել Սյունիքի ակտիվիստներին: Չեմ կարծում, որ դա ընտրությունների պատճառով է: Կոտրում են դիմադրությունը ավելի գլոբալ բանի համար: Ես զգում եմ, որ նախապատրաստվում է Մեղրիի միջանցքի փաստաթղթերի ստորագրումը և Նիկոլը ստանձնել է նման պարտավորություններ: Նա հայտարարեց, որ Մեղրիի միջանցքի հարց գոյություն չունի: Բայց հաշվի առնելով 44-օրյա պատերազմի փորձը, ամեն ինչ չէ ճշմարտություն, որ հնչում է այսօրվա պաշտոնյաներից: 

Ի դեպ, ես կարող եմ ենթադրել, որ ապագա փաստաթղթում իսկապես Մեղրիի մասին հիշատակում չի լինի: Տրանսպորտային միջանցքը կկոչվի, ասենք, հարավային, նկարագրությունը կամփոփվի տարածքի աշխարհագրական նկարագրությամբ: Եվ հետո մեզ կասեն. ասում էինք չէ, որ փաստաթղթերում Մեղրիի հիշատակում չկա»,-գրել է Արմեն Գևորգյանը:

--00—ԼՄ