Թշնամին կրակոցներ է արձակել Սյունիքի մարզի ուղղությամբ․ Կապանի քաղաքապետ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 21, 24News

․

Քիչ առաջ Սյունիքի մարզի սահմանային հատվածում Փահլասարի  և  Դիցմայրի ուղղությամբ հակառակորդը կրակ է բացել. «Ավելի ճիշտ եղել է փոխադարձ հրաձգություն Դիցմայր գյուղի ու Փայլասարի կողմերը»,-«Հրապարակ»-ի հետ զրույցում ասել է Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը:

Քաղաքապետը տեղեկացրեց, որ կրակոցներ հաճախ են լինում, սակայն այսօրվանն ավելի երկար է տեւել. «Թե որն է պատճառը, ես կարող եմ ասել, որ պատճառ չի լինում, միշտ էլ կրակոցներ լինում են, բայց այսօր անհամեմատ երկար տեւեց»,- ասաց Կապանի քաղաքապետը: Նա այլ ինֆորմացիայի դեռեւս չէր տիրապետում։

--00--ԱՀ