ԱՄՆ դեսպանը հանդիպել է Սյունիքի մարզպետի, Մեղրիի, Գորիսի և Սիսիանի քաղաքապետերի հետ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 21, 24News

․

Սյունիք կատարած այցի ընթացքում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին հանդիպել է մարզպետ Մելիքսեթ Պողոսյանին և համայնքների ղեկավարներ Մխիթար Զաքարյանին (Մեղրի), Առուշ Առուշանյանին (Գորիս) և Արթուր Սարգսյանին (Սիսիան): Սյունիքի մարզն ամենաշատն է տուժել համավարակի ու պատերազմի կրկնակի հարվածներից:

Մարզպետն ու համայնքների ղեկավարները դեսպանին ավելի մանրամասն ներկայացրին իրավիճակը և քննարկեցին պատերազմի հետևանքով տեղահանվածներին ԱՄՆ կառավարության կողմից տրամադրվող մարդասիրական օգնության տրամադրումը:

Դեսպան Թրեյսին հայ պաշտոնյաների հետ զրույցում նաև անդրադարձավ  մարզի զարգացմանն ուղղված ԱՄՆ շարունակական աջակցությանը։ 

--00--ԱՀ