Պուտինը կրկին հիշեցրել է, որ ՌԴ-ի դերն առանցքային է եղել ԼՂ խնդրի կարգավորման գործում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 21, 24News

նկար

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Դաշնային ժողովին ուղղված իր ուղերձում, անդրադառնալով տարածաշրջանային հակամարտությունների լուծմանը, կարևորել է Լեռնային Ղարաբաղում կողմերի հաշտեցման գործում Ռուսաստանի դերը։

«Շատ բան ենք արել արդեն Սիրիայում իրավիճակը կայունացնելու, Լիբիայում քաղաքական երկխոսություն հաստատելու համար: Ռուսաստանը առանցքային դեր է խաղացել Լեռնային Ղարաբաղի տարածքում զինված հակամարտությունը դադարեցնելու գործում», -ասել է Պուտինը, գրում է «ՌԻԱ Նովոստին»։

--00—ԼՄ