Գայթակղիչ է նախընտրական շրջանում տալ խոստումներ, որոնք անհնար է իրականացնել․ «Իրավունք»

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 21, 24News

․

«Իրավունք» թերթը գրում է. «Դեռեւս վարչապետի աթոռին կառչած Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե պետք է ժամկետային զինծառայության համակարգն ընդհանրապես փոխել՝ ժամկետը կրճատել, ու գաղափար կա, որ պետք է լինի 5 տարին մեկ՝ 3-ամսյա ծառայություն:

Անդրադառնալով վերոնշյալին՝ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանն ասաց, որ ցանկացած գաղափար պետք է հիմնված լինի ինչ-որ հաշվակների վրա:

«Վստահ չեմ, որ վարչապետն ունի հաշվարկներ, որ առանց վտանգելու երկրի անվտանգությունը, այսօր կարող ենք մեզ թույլ տալ նման քայլի գնալ: Գայթակղիչ է նախընտրական շրջանում տալ խոստումներ, որոնք հետո անհնար է լինելու իրականացնել, բայց մենք գիտենք, որ վարչապետը երբեք չի խորշել դրանից:

Նա չի խորշել նախընտրական շրջանում տալ խոստումներ, հետո ասել՝ դե կներեք, հանգամանքներն այլ են, չենք կարող իրականացնել: Ես դա դիտարկում եմ որպես էժանագին քայլ: Փորձելով դիվիդենտներ քաղել նախընտրական փուլում՝ նա այդ խոստումն է տալիս, որը չի կարող իրականացնել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--00--ԱՀ