Կկատարենք Զանգեզուրի միջանցքի իրականացման խնդիրը, անկախ նրանից` ուզում է դա ՀՀ-ն, թե ոչ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 20, 24News

․

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Զանգեզուրի միջանցքի ստեղծումը լիովին համապատասխանում է Ադրբեջանի ազգային, պատմական և ապագա շահերին: Այս մասին հայտնում է «Սպուտնիկ Ադրբեջանը»:

«Մենք կիրագործենք Զանգեզուրի միջացքի ծրագիրն անկախ նրանից` կուզի դա Հայաստանը, թե ոչ։ Եթե ​​Հայաստանը ցանկանա, այն կարելի է լուծել հեշտությամբ, եթե ոչ` մենք դա կլուծենք ուժով», - նշել է նա։

«Ես ասում էի պատերազմի ժամանակ ու ասում եմ հիմա՝ նրանք պիտի «ռադ լինեն» մեր հողից բարի կամքով, թե չէ մենք նրանց դուրս կշպրտենք։ Այդպես էլ եղավ։ Նույնը լինելու է Զանգեզուրի միջանցքի հետ», - հավելել է Ալիևը։

«Քանի որ երկաթուղու, մայրուղու կառուցումը ժամանակ է պահանջում: Ուստի բոլոր ուժերը մոբիլիզացված են այս նախագիծն իրականացնելու համար։ Այսպիսով` 101 տարի անց ադրբեջանական ժողովուրդը վերադառնում է գրավված Զանգեզուր», - ասել է Իլհամ Ալիևը։

--00--ԱՀ