Պետք չէր ՀՀ-ում պահվող բոլոր ադրբեջանցիներին հապճեպ տալ ու սպասել մեր գերիների վերադարձին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 20, 24News

Ազգային ժողովի փոխնախագահ Վահե Էնֆիաջյանն այն համոզմանն է, որ խորհրդարանում հաճախ այնպիսի հարցեր են քննարկվում, որոնք չեն արտացոլում հասարակական տրամադրությունները: Դրանով է բացատրվում հանգամանքը, որ ԲՀԿ-ն նախորդ շաբաթվա քառօրյա նիստերին ներկա է եղել միայն այն դեպքում, երբ հարցն ակտուալ է համարել։

24News-ի հետ զրույցում Էնֆիաջյանն ասաց, որ կուսակցությունում այժմ ծրագրային դրույթներին վերաբերող հարցեր են քննարկում, ցուցակների վերաբերյալ վերջնական որոշում դեռևս չունեն:

ԱԺ փոխխոսնակը գերիների վերադարձի գործընթացը բավարար չի համարում: «Պետք չէր հապճեպություն դրսևորել ու առանց լավ ծանրութեթև անելու վերադարձնել ադրբեջանցի բոլոր գերիներին: Պետք էր մի շաբաթ, 10 օր սպասել, հստակ պայմանավորվածություն ձեռք բերել, հետո նոր միայն «բոլորը բոլորի» դիմաց վերադարձ անել»,- ընդգծեց Էնֆիաջյանը: 

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ