Վարդենիսում այրված «Mercedes»-ի տիրուհին պնդել է՝ այն միտումնավոր հրկիզել են, կա կասկածյալ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 20, 24News

սոթք

Ոստիկանության Վարդենիսի բաժնում ՀՀ քր.օր․-ի 185 հոդվածի 1-ն մասի (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ ապրիլի 9-ին Վարդենիս քաղաքի բնակիչ Լիլիթ Ադյանին պատկանող «Mercedes 600» մակնիշի 64 VV 600 համարանիշի ավտոմեքենան հրկիզելու փաստով, գրում է shamshyan.com-ը։

նկար

Հարուցված քրեական գործի շրջանակում կա կասկածյալ, նա Վարդենիսի բնակիչ է։ Ըստ աղբյուրի՝ տուժած մեքենայատիրոջ ընտանիքի հետ ինչ-որ անձինք էլ բանակցություններ են վարում՝ խոստանալով փոխհատուցել պատճառված վնասը, միայն թե բողոքը հետ վերցնի ոստիկանությունից։

նկար
Հիշեցնենք, որ ապրիլի 9-ին աղբոյւրը հայտնել էր, որ առեղծվածային դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 01։00-ի սահմանում ԱԻՆ կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդենիսի՝ ժողովրդին հայտնի «3-րդ պասյոլոկում»՝ Լեռնագործների փողոցի թիվ 25 շենքի դիմաց, ավտոմեքենա է այրվում։

Դեպքի վայր էին ժամանել ԱԻՆ ՓԾ թիվ 34 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Հրշեջները մարել էին «Mercedes 600»-ում բռնկված կրակը։ Այրվել էր ավտոմեքենայի շարժիչը և բեռնախցիկի հատվածը, և այն դարձել էր ոչ շահագործելի։

Ավտոմեքենայի սեփականատեր Լիլիթ Ադյանն ասել էր. «Սա միտումնավոր է այրվել, ու հիմա Վարդենիսի ոստիկանները փորձում են սարքեն, թե իբրև ավտոմեքենան անսարքության հետևանքով այրվել է։ Դա սուտ է, մեքենայի վրա բենզին են լցրել և հրկիզել։ Երջանիկ պատահականությամբ և շնորիվ հրշեջների օպերատիվ գործողությունների՝ կրակը գազաբալոնին չի հասել»։

նկար

--00—ԼՄ