Կարմիր շուկայում ականազերծվել է 5 հա գյուղատնտեսական տարածք, ուխտավորներ են այցելել Ամարաս

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 20, 24News

ռուս

ՌԴ ՊՆ-ն հայտնում է, որ Կարմիր Շուկայի հարակից տարածքներում պայթուցիկ նյութերի որոնումներ են իրականացնում, քանի որ գյուղատնտեսական հողերը հակամարտության ժամանակ հրետակոծության են ենթարկվել։

Ըստ գերատեսչության՝ հումանիտար ականազերծման ստորաբաժանման զինծառայողները ամբողջությամբ ականազերծել են շուրջ 5 հեկտար գյուղատնտեսական տարածք, ֆերմերներն այժմ կարող են շարունակել մշակել հողերը։

Ընդհանուր առմամբ 2020 թվականի նոյեմբերի 23-ից ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողներն ականազերծել են 2012 հեկտար տարածք, 620 կմ ճանապարհ, ստուգել 1716 տուն և շենք, այդ թվում՝ 30 կարևոր օբյեկտ։ Հայտնաբերվել և վնասազերծվել է 25 հազար 580 պայթյունավտանգ առարկա:

Ռուս խաղաղապահները նախօրեին ավելի քան 50 ուխտավորների են նաև ուղեկցել Քարվաճառի շրջանում գտնվող Ամարաս և Դադիվանք, որն այս պահին Ադրբեջանի վերահսկողության տակ է։

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս