Տավուշեցի 5 զինծառայողներ հետմահու պարգևատրվել են. պարգևը հանձնել են հրամանատարները

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 19, 24News

պարգևներ

Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության ու խիզախության համար Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի N զորամասի 5 զինծառայողներ հետմահու պարգևատրվել են «Մարտական ծառայություն» մեդալով: Ինչպես հայտնում են ՀՀ Տավուշի մարզպետարանից, մեդալները զինծառայողների ընտանիքներին հանձնել են նրանց հրամանատարները:

Հրամանատարները հարգանքի տուրք են մատուցել Արցախյան ազատամարտում իրենց կյանքը Հայրենիքի պաշտպանության համար զոհաբերած հերոսների հիշատակին և ծաղիկներ խոնարհել նրանց շիրիմներին:

պարգև

--00--ԱԹ