Երթուղայինում ուղևորին սպանած 58-ամյա տղամարդու նկատմամբ հետախուզում է հայտարարվել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 19, 24News

սպանություն

Հետախուզում է հայտարարվել Արտաշատ քաղաքի բնակիչ, 58-ամյա Գարեգին Բաղդասարյանի նկատմամբ, ով կասկածվում է ապրիլի 14-ին Երևան քաղաքում թիվ 54 երթուղին սպասարկող ГАЗель-ի մեջ դանակի 3 հարվածով Երևանի բնակիչ, 40-ամյա Արմեն Հունանյանին սպանելու մեջ: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ՀՀ քննչական կոմիտեն դիմելու է նաև Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Գ. Բաղդասարյանի նկատմամբ, որ երբ նա հայտնաբերվի կամ ինքնակամ ներկայանա իրավապահներին՝ կալանավորվի:

Ավելի վաղ պարզվել էր ապրիլի 14-ին Երևանում թիվ 54 երթուղին սպասարկող ГАЗель-ի մեջ սպանվածի և  սպանությունը կատարող ենթադրյալ կասկածյալի ինքնությունը: Պարզվել էր՝ սպանվածը Երևանի բնակիչ, 40-ամյա Արմեն Հունանյանն էր: Նրան դանակի  3 հարվածով սպանելու կասկածանքով ոստիկանության կենտրոնական բաժնի կողմից փնտրվում էր Արտաշատ քաղաքի բնակիչ, 58-ամյա Գարեգին Բաղդասարյանը, ով կայքի տեղեկություններով՝ նախկինում մի քանի անգամ եղել է դատապարտված, իսկ սպանվածը ամիսներ առաջ էր Ավստրիայից վերադարձել Հայաստան:

--00--ԱԹ