Արմեն Սարգսյանը ստորագրել է մի շարք օրենքներ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 19, 24News

Արմեն Սարգսյան

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ապրիլի 17-ին մի շարք օրենքներ է ստորագրել:

 - «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին»,

- «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին,

- «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին,

- Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին,

- Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին,

- «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին,

- «Զենքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին,

- «Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին,

- «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին,

- «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին,

- «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին,

- «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին,

-  «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին,

- «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին,

- «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին,

-  «Հանրային ծառայության մասին» օրենքում լրացում կատարելու մասին,

-  «Հատուկ քննչական ծառայության մասին» օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին օրենքները:

--00—ՄՀ