Շղթայական ավտովթար Երևանում. ավտոմեքենաներից մեկը պատկանում է լեգենդար հայ ֆուտբոլիստին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 18, 24News

վթար

Այսօր՝ ապրիլի 18-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 15:30-ի սահմաններում Lexus IՏ 250  մակնիշի  62 PP 622 համարանիշի  ավտոմեքենան Մաշտոցի պողոտայում՝ «Նաիրի» կինոթատրոնի  դիմաց,  բախվել է Nissan Tiida և Toyota Ipsum մակնիշի ավտոմեքենաներին: 

Վթարի հետևանքով մարմնական վնասվածքներով 2 հոգու առաջին բուժօգնություն է ցուցաբերել, ապա տեղափոխել թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Բախումից հետո Toyota-ն առաջ է ընթացել և բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Toyota Corolla և KIA  մակնիշի ավտոմեքենաներին: 

Ոստիկանությունը պարզում  է վարորդների և վիրավորների ինքնությունը: Կայքի տեղեկություններով՝ ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված  Toyota-ն պատկանում է «Արարատ» ֆուտբոլային թիմի լեգենդար ֆուտբոլիստ Սամվել Ղասաբօղլյանին: 

--00--ԱԹ