Ինչո՞ւ չենք զինվում, ո՞ւմ ենք սպասում. Ադրբեջանն ավելացնում է ռազմական բյուջեն. Մրո

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 17, 24News

Ժողովրդական երգերի կատարող, Հայաստանի վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանը (Մրո),  24TV-ի հետ զրույցում անդրադառնալով հետպատերազմական իրավիճակին, նշեց, որ այս վեց ամիսների ընթացքում կարելի էր լավ զինվել, փոխարենը մենք մեր ռազմական բյուջեն ենք կրճատում։

«Ինչո՞ւ չենք զինվում, ո՞ւմ ենք սպասում. Ադրբեջանն ավելացնում է ռազմական բյուջեն»,-շեշտեց արտիստը: 

Ի պատասխան վերջերս տարածված տեղեկության, թե պատրաստվում է մասնակցել սպասվող խորհրդարանական արտահերթ ընտրություններին՝ երգիչը պարզաբանեց. «Իմ քաղաքականություն մտնելը ոչ «այո» է, ոչ էլ «ոչ», դեռ վերջնական չեմ որոշել»:

Արսեն Գրիգորյանն անդրադարձավ նաև սպասվող քաղաքական նոր իրավիճակին` արտահերթ ընտրություններին. «Ժողովրդի ընտրած իշխանությունը փաստեց, որ անկարող է, ինչո՞ւ պետք է նորից ընտրվի: Այս իշխանությունը չի կարող որոշել մեր փոխարեն, թե ինչ պետք է լինի մեր ապագան: Զինադադարի համաձայնագիրը ստորագրելուց հետո մենք ավելի մեծ տարածք կորցրեցինք, քան պատերազմի ժամանակ: Բոլորն ասում են՝ մեղավոր եմ, պատասխանատու եմ, բայց ոչ մեկը չի պատժվում, մեղքը մեկը մյուսի վրա են գցում»,- նշեց Գրիգորյանը:

--0--ԿԿ