Արցախի իշխանության պահվածքը ցինիզմի է հասնում, Հարությունյանը սատարում է Փաշինյանին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 17, 24News

Արցախի Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանի կարծիքով՝  Արցախում մարդիկ հուսախաբ են, ապագայի նկատմամբ՝ անհույս, թևաթափ եղած: 24News-ի հետ զրույցում անդրադառնալով Արցախում տիրող տրամադրություններին՝ նշեց, որ մարդիկ սոցիալական մի շարք հարցեր ու խնդիրներ ունեն, որոնց պատասխանը կամ լուծումը գործող իշխանությունը չի կարողանում տալ:

«Արցախցին իշխանությանն ասում է՝ ցանկանում եմ արտագաղթել, ասում են՝ խնդրեմ, ճանապարհը բաց է: Արցախի իշխանության պահվածքը ցինիզմի է հասնում, Հարությունյանը սատարում է Փաշինյանին: Նա ամեն ինչ անում է, որ ոչ թե վերարտադրվի, այլ կայուն դիրքերում մնա»,- հավելեց Արցախի ԱԺ պատգամավորը:

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ