Փաշինյանը խառը շարժումներով կպնում է ինչ-որ բաների, արդյունքում ավերածություն է ստեղծում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 17, 24News

«Պատերազմը վարելու պատասխանատուների մի ողջ թիմ ձախողվել է։ Դրանից հետո ամեն մեկն իր անձնական պատասխանատվությունը փորձում է նվազեցնել։  Գզվրտոցի, ինտրիգների մեջ մտնելու փոխարեն պետք է ստեղծել մեխանիզմներ՝ ճշմարտությունը պարզելու համար»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ Միքայել Նահապետյանը։

Նա չի բացառում, որ ՀՀ ԶՈւ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը կարող էր Անվտանգության խորհրդի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանին զեկուցել, որ բանակն իր առջև դրված խնդիրը լիովին կատարում է, բայց պատերազմում կարող էր ամեն պահի իրավիճակը 180 աստիճանով շուռ գալ։  «Իսկ ԱԽ-ի հրապարակած փաստաթղթերի բովանդակության 90 տոկոսը սևացրած է, հետևաբար փաստաթղթի 3 տողը վերլուծելը լուրջ չէ»,- նկատել է նա։

«Պատերազմը բերել է  կառավարման ճգնաժամի։ Ամեն մեկը փորձում է խմբագրել իր սխալները։ Այդ մարդիկ՝ Օնիկ Գասպարյանն ու Նիկոլ Փաշինյանը, սուրճի սեղանի շուրջ, թոշակի անցած վիճակում, պետք է քննարկեն՝ ով էր ճիշտ, ով՝ սխալ։  Փաշինյանն իր ուսերից պատասխանատվությունը շպրտում է, իսկ թե ում կկպնի, դա իրեն բացարձակապես չի հետաքրքրում»,- ասել է նա։

Շարունակությունը՝ տեսանյութում։

--0--ԿԿ