Ինձ հետ իշխանության որևէ ներկայացուցիչ կոնտակտի դուրս չի եկել․«Իշխանություն» ֆիլմի ռեժիսոր

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 16, 24News

հասարակական

Ինձ հետ իշխանության որևէ ներկայացուցիչ կոնտակտի դուրս չի եկել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Իշխանություն» ֆիլմի ռեժիսոր Մհեր Մկրտչյանը:

«Այսօր չունեմ հնարավորություն պատասխանել զանգերին, ինչպես նաև չեմ կարող մեկնաբանել Mediaport-ի նյութը Ալեն Սիմոնյանի՝ «Իշխանություն» ֆիլմի հետ կապված կինոթատրոններ կատարած կամ չկատարած զանգերի մասին: Ճնշման հետ կապված որևէ փաստի չեմ տիրապետում, կոնկրետ ինձ հետ իշխանության որևէ ներկայացուցիչ կոնտակտի դուրս չի եկել», - նշել է նա:

Նշենք, որ Mediaport-ի աղբյուրի փոխանցմամբ՝ Ալեն Սիմոնյանը զանգահարել է «Դալմաի», «Մեգամոլ» և մի քանի այլ կինոթատրոններ՝ հորդորելով չցուցադրել ռեժիսոր Մհեր Մկրտչյանի «Իշխանություն» ֆիլմը։ Կտրուկ մերժում ստանալով, նա սկսել է սպառնալ, թե ստիպված կլինի այդ մասին զեկուցել Նիկոլ Փաշինյանին և մի քանի «ընկերական խորհուրդ» տալ ՊԵԿ նախագահին:

Ֆիլմը մեծ էկրան է բարձրանալու այսօր՝ ապրիլի 16-ին։

--0--ԿԿ