Հուլիսից կգործեն նոր Պարեկային ծառայության Երևանի ստորաբաժանումը և կառավարման կենտրոնը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News

․

2021 թվականի հուլիսից կգործեն նոր Պարեկային ծառայության Երևանի ստորաբաժանումը և Օպերատիվ կառավարման կենտրոնը։ Ոստիկանության հետ համատեղ սկսել ենք նաև Շիրակի և Լոռու մարզերում պարեկային ծառայության գործարկման նախապատրաստական աշխատանքները։ 

Նախատեսվում է, որ 2022 թվականից Պարեկային ծառայությունը կգործի Հայաստանի բոլոր մարզերում։

Այս հաշվետվությամբ ներկայացվում են 2020 թվականի ընթացքում Պարեկային ծառայության ստեղծման ուղղությամբ իրականացված աշխատանքները` գրել է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը Ֆեյսբուքի իր էջում:

--00--ԱՀ