Լրագրող Անի Գևորգյանը հրավիրվել է ոստիկանություն․ նյութեր են նախապատրաստվում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News

1

Լրագրող Անի Գևորգյանը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն՝ տեղեկացնելով, որ իր մասնագիտական գործունեության համար իրեն սպառնում են և երեխայի լուսանկարն են համացանցում տարածում։ ՀՀ ոստիկանության լրատվականից լրատվամիջոցներին հայտնել են, որ լրագրողի հաղորդման մասով ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում։ 

Ավելի վաղ դատախազությունից ԶԼՄ-ներին հայտնել էին, որ լրագրողին սպառնալու վերաբերյալ հրապարակումներն արձանագրվել են ՀՀ դատախազության կողմից և ուղարկվել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչություն տվյալներն ստուգելու և հանգամանքները պարզելու հանձնարարականով։

Հիշեցնենք, որ դեպքը գրանցվել է ապրիլի 14-ին, լրագրողի երեխայի լուսանկարները տարածողը «Հեղափոխության պահապաններ» նախաձեռնության անդամներից մեկն է։ Այդ մասին իր ֆեյսբուքում էջում գրառում էր արել լրագրողը։

--00—ԼՄ