Արյունաբանական կենտրոնն արյան բոլոր խմբերի կարիք ունի․ հայտարարություն

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 14, 24News

արյուն

Ռ․ Հ․ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը արյան կարիք ունի, այդ մասին հայտարարություն է տարածել։

«Շտա՛պ։ Ունենք արյան կարիք։

Հարգելի՛ քաղաքացիներ, անհրաժեշտ ու կարևոր են արյան բոլոր խմբերը՝ առանց բացառության։ Ակնկալում ենք ձեր աջակցությունը:

Կյանքի համար պայքարող բազմաթիվ մարդիկ ունեն ձեր արյան կարիքը։ Դարձե՛ք այն դոնորը, ում շնորհիվ կշարունակի բաբախել ևս մեկ սիրտ։

Հիշեք՝ աշխարհում գոյություն չունի որևէ դեղամիջոց, որը կարող է փոխարինել արյանը։

Արյան բանկն աշխատում է երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 09:00-ից մինչև 12:30-ը:
Դոնորների ընդունումն իրականացվում է անձը հաստատող փաստաթղթով»:

Հեռ. 010-28-38-23
Հասցե․ ք․ Երևան, Ներսիսյան 7

Արյունատվության հակացուցումներին կարող եք ծանոթանալ այստեղ»։

--00—ԼՄ