Նիկոլական ԱԺ-ում պատգամավոր լինելը երազանք չէ. 5-10 մանդատի համար գնաս՝ ի՞նչ անես

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News

Ադրբեջանը շարունակում է ուղիղ սպառնալիք լինել մեր պետության համար։ Կեղծ խաղաղասերները թող հասկանան, որ նրանց ցեղասպան քաղաքականությունն ուժգնանալու է։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում, խոսելով Բաքվում բացված «հաղթանակի պուրակի» մասին, ասել է ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։

Անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ «մենք տարածքային պահանջ չունենք աշխարհի ոչ մի երկրի, այդ թվում՝ Հայաստանի նկատմամբ» հայտարարությանն՝ ասել է, որ նրա ու մեր պատկերացրած Հայաստանները տարբեր են։

«Ալիևն ու Նիկոլը խաղում են պասերով։ Նա իրեն պահում է Նիկոլի նախընտրական շտաբի պետի նման։  Ի՞նչ գիտեմ՝ ինչ են պայմանավորվել։ Նրա ու իմ պատկերացրած Հայաստանը նու՞յնն է»,- ասել է նա։

Ընտրություններին ՀՀԿ-ի մասնակցության վերաբերյալ ՀՀԿ խոսնակը նշել է, որ լինելով ամենաազդեցիկ ընդդիմադիր ուժը, դուրս չեն մնալու քաղաքական գործընթացներից։ 

Հարցին՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններին չմասնակցելու դեպքում արդյո՞ք իրենց ռեսուրսը կօգտագործեն որևէ այլ քաղաքական թիմին աջակցելու համար՝ Շարմազանովն ընդգծել է․

«Եթե չունես պետություն, ունես ծնկած ղեկավար, 5-10 մանդատով գնաս պառլամենտ՝ ի՞նչ անես։ Մանկության երազանքս չէր գնալ նիկոլական պառլամենտում պատգամավոր աշխատելը, ամեն չորեքշաբթի էլ դեմքը տեսնելը։ Ինչ վերաբերում է աջակցելուն, թող մեզ աջակցեն, ինչի՞ մենք պետք է աջակցենք։ Մեր նպատակն իմ ու քո անելը չէ։ Մեր նպատակը համախմբումն է, բայց ՀՀԿ-ն երբեք որևէ մեկի «պոչը» չի եղել»։

Շարունակությունը՝ տեսանյութում։

--0--ԿԿ