Հուսով եմ՝ ժողովուրդը պարտված ղեկավարին երկրի ղեկ չի վստահի, սխալ ընտրություն չի անի

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News

Ազգային ժողովի պատգամավոր Թագուհի Թովմասյանը խիստ բացասական է վերաբերվում լրագրողի և ԲՏԱ նախկին նախարար Հակոբ Արշակյանի միջադեպի վերաբերյալ Հատուկ քննչական ծառայության հայտարարությունը։ 24News-ի հետ զրույցում նշեց. «ՀՔԾ-ն արձանագրում է՝ Հայաստանում բռնությունը խրախուսելի է»:

Հիշեցնենք, որ ըստ ՀՔԾ հաղորդագրության՝ վերոնշյալ գործը կարճվում է՝ հանցակազմի բացակայության պատճառով: 

«Որևէ արդարացում չկա՝ գան, հարձակվեն լրագրողի վրա, հետո ասեն՝ գործը կարճվում է: ՀՀ-ում իշխանությունը խրախուսում է լրագրողի նկատմամբ բռնությունը, ու կասկածներ ունեմ՝ ՀՔԾ-ն սպասարկում է իշխանության շահը: Արշակյանին միայն պաշտոնից ազատելը բավարար չէ, դատական լուծում պետք է ունենա գործը, ու եթե ընտրությունից հետո իշխանությունը չփոխվի, Արշակյանին էլի պաշտոն կտան: Բայց, հուսով եմ, ժողովուրդը սխալ ընտրություն չի անի, պարտված ղեկավարին երկրի ղեկ չի վստահի»,- ընդգծում է պատգամավոր Թովասյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ

Տեսանյութեր

Live

Լրահոս