Ողբերգական դեպք՝ Մեղրիում. պայթյունի հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել տղամարդու դի

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News

1

Ապրիլի 13-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 16:50-ի սահմանում «Մեղրի» բժշկական կենտրոնից ոստիկանության Մեղրիի բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել տղամարդու դի, գրում է shamshyan-ը։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Ագարակ քաղաքի բնակիչ, 45-ամյա Գուրգեն Աղաբեկյանն էր:

Պարզվել է նաև, որ վերջինս Ագարակ-Կարճևան ավտոճանապարհին զոդման աշխատանքներ է իրականացնելիս եղել և այդ ընթացքում պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով էլ նա մահացել է:  

Դեպքի փաստով Սյունիքի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում: Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:

--00—ԼՄ