Եթե ևս մեկ հոգի դիմում գրի, ապա ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը կլուծարվի

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News

ԵՊՀ

Երիտասարդները հանուն զարգացման հիմնադրամի ղեկավար Խաչիկ Աբաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրառմամբ տեղեկացրել է, որ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի ևս 4 անդամներ հրաժարականի դիմում գրեցին:

«Ընդհանուր առմամբ արդեն 15 հոգի հրաժարականի դիմում է ներկայացրել:

Այո՛, ճիշտ գուշակեցիք, բոլորը դարձյալ Կառավարության և ԿԳՄՍ կողմից ներկայացված անձինք են՝

1. ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյան,

2. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյան,

3. ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյան,

4. Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ Վազգեն Յակուբյան:

Իշխանական կողմից ներկայացված միայն մեկ անդամ մնաց հոգաբարձուների խորհրդում՝

Հայաստանի ֆոնդային բորսայի ՏՏ բաժնի ղեկավար Ավետիք Քերոբյան:

Եթե ևս մեկ հոգի դիմում գրի, ապա ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը կլուծարվի: Լիահույս եմ, որ այդ մեկը չի լինի համալսարանականներից»,- գրել է նա:

--00--ԱԹ

Տեսանյութեր

Live

Լրահոս