ԱՄՆ Սաութֆիլդ քաղաքը ապրիլի 24-ը հռչակել է Հայոց ցեղասպանության հիշատակի օր

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News 

ԱՄՆ

ԱՄՆ Միչիգան նահանգի Սաութֆիլդ քաղաքի ղեկավար Քենսոն Սիլվերը հռչակագիր է ստորագրել, որով 2021-ի ապրիլի 24-ը հռչակում է Հայոց ցեղասպանության հիշատակի օր և քաղաքի բոլոր բնակիչներին կոչ անում հարգել 1.5 մլն հայերի հիշատակը։ Այս մասին 1lurer.am-ի հաղորդմամբ՝ հայտնում է Հայ դատի հանձնախմբի գրասենյակը: 

«Ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը նշում են Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում, ինչպես նաև Սփյուռքում: Երևանում հարյուր հազարավոր քաղաքացիներ բարձրանում են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ անմար կրակին ծաղիկներ խոնարհելու համար»,- նշված է հռչակագրում: 

 --00—ՄՀ 

 

Տեսանյութեր

Live

Լրահոս