Թուրքիայի իշխանություններն ազատ են արձակել Մոնտրյոյի կոնվենցիան պաշտպանած 14 ծովակալների

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News 

Անկարա

Անկարայի դատարանը չհեռանալու ստորագրությամբ ազատ Է արձակել 14 ծովակալների, որոնց կալանավորել Էին Մոնտրյոյի կոնվենցիայի պաշտպանությամբ եւ հանրապետության սահմանադության փոփոխման դեմ նամակի հրապարակումից հետո: Ապրիլի 13-ին այդ մյասին հաղորդել Է CNN TՖrk հեռուստաալիքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ծովակալները մնում հետաքննության ֆիգուրանտներ, որը վարում Է Անկարայի դատախազությունը: Ապրիլի 4-ին սոցցանցերում հայտնվել Է 104 պաշտոնաթող ծովակալների նամակը, որտեղ նրանք հայտարարել են, որ անհանգստությամբ են հետեւում Բոսֆորին զուգահեղ «Ստամբուլ» ջրանցքի ստեղծման եւ Բոսֆորի եւ Դարդանելի նեղուցների կարգավիճակի մասին Մոնտրյոյի կոնվենցիայի թեմայի քննարկմանը՝ միջազգային պայմանագրերի չեղարկման սպառնալիքի պատճառով: Նրանք կոչ են արել դադարեցնելու կոնվենցիայից երկրի հնարավոր դուրս գալու ցանկացած քննարկումներ: Զինվորականները նաեւ նշել են, որ անհրաժեշտ Է պահպանել Թուրքիայի գործող սահմանադրությունը՝ նոր հիմնական օրենք մշակելու շուրջը երկրի նախագահ Թաիփ Էրդողանի նախաձեռնության ֆոնին: Դրանից հետո հետեւել են պաշտոնաթող ծովակալների ընտրողական ձերբակալություններ: Դատախազությունը դատարանի համար հայտարարության մեջ նշել Է, որ Մոնտրյոյի կոնվենցիայի պատճառով անհանգստությունն օգտագործվել Է սոսկ որպես պատրվակ սահմանադրությունը փոխելու պլաններից դժգոհություն հայտնելու համար:

Դրանում իշխանությունները տեսել են հասարակական կարծիքի եւ երկրի ղեկավարության դիրքերի խարխլման փորձ: Պաշտոնաթող ծովակալների կարծիքը խիստ քննադատություն Է հարուցել բարձրաստիճան քաղաքական գործիչների եւ նախագահի վարչակազմի կողմից: Մոնտրյոյի կոնվենցիային Թուրքիայի մասնակցությման վերանայման շուրջը բուն քննարկումը վերջին տարիներին պարբերաբար ակտիվանում Է: Հանրապետության ղեկավարությունը ոչ մի կարգի քայլեր չի անում կոնվենցիայից դուրս գալու համար, բայց հասկանալ Է տալիս, որ 1936 թվականի այդ պայմանագրի ոչ բոլոր դույթներն են այժմ լրիվ չափով համապատասխանում Թուրքիայի շահերին եւ միջազգային իրողություններին։

--00—ՄՀ