Բաքուն տարածքային պահանջ չունի ՀՀ-ի նկատմամբ. ԼՂ հայերին համարում ենք մեր քաղաքացիները

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News

ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Նոր հայացք Հարավային Կովկասին. Հետկոնֆլիկտային զարգացում և համագործակցություն» խորագրով խորհրդաժողովի ժամանակ հայտարարել է, որ Բաքուն տարածքային պահանջ չունի Հայաստանի նկատմամբ, գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

«Հիշելու ենք մեր պատմությունը, բայց որևէ տարածքային պահանջ չունենք որևէ երկրի, այդ թվում՝ Հայաստանի նկատմամբ»,-ասել է Ալիևը, ապա նաև հավելել, որ Բաքուն Լեռնային Ղարաբաղում հայերով բնակեցված տարածքի նկատմամբ ուժի կիրառման ծրագրեր չունի:

«Ղարաբաղյան հակամարտությունն ավարտված է, կարգավորված: Մենք ռուս խաղաղապահների վերահսկողության տակ գտնվող տարածքներում ապրող հայերին համարում ենք մեր քաղաքացիները: Մարդասիրական օգնությունն ու լոգիստիկ աջակցությունը, որը մենք առայսօր ցուցաբերում ենք, ևս վկայում են այդ մտադրության մասին»,-ասել է Ալիևը:

Հիշեցնենք, որ նույն խորհրդաժողովի ժամանակ Ալիևը հայտարարել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է պատերազմի ժամանակ «Իսկանդեր» կիրառելու մասին տեղեկությունը։

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս