Երևանի քաղաքապետարանի ՀՈԱԿ-ում, քաղաքացու գլուխը մնացել է մամլիչի տակ. նա մահացել է

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News

հասարակական

Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայի պահպանություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունում ողբերգական դեպք է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է ArmLur.am-ը։

Նորիկ Ներսեսյանը աշխատել է Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայի պահպանություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունում, որպես վարորդ եւ իրեն ամրակցված «ГАЗон NEXT» մակնիշի, 653 ԼՍ 01 հաշվառման համարանիշի ավտոմեքենայով 2020 թվականն մայիսի 21-ին Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի տարբեր հատվածներում իրականացրել է հնձված և կուտակված խոտերի բեռնափոխադրում, որի ընթացքում հիշյալ կազմակերպության աշխատակիցներ Հովիկ Հախվերդյանը, Գարուն Պետրոսյանը և Խաչիկ Առաքելյանը իրականացրել են խոտը ավտոմեքենա բեռնելու աշխատանքներ:

Արդյունքում, ժամը 15:30-ի սահմաններում վերոհիշյալ անձինք հնձված և կուտակված խոտերը տեղափոխելու նպատակով գտնվել են՝ Երևան քաղաքի Միկոյան 1 հասցեի շենքի դիմացի հատվածում, որտեղ Հովիկ Հախվերդյանը, արդեն իսկ բեռնված խոտը հավասարաչափ տեղաբաշխելու նպատակով գտնվել է նշված ավտոմեքենայի բեռնախցիկում: Նույն ժամանակ, Նորիկ Ներսեսյանը, ցանկացել է ավտոմեքենայում բեռնված խոտը խտացնել, ինչի մասին հայտնել է Հ. Հախվերդյանին և կարգադրել դուրս գալ բեռնախցիկից, սակայն առանց ստուգելու բեռնախցիկը և համոզված լինելու, որ Հ.Հախվերդյանը դուրս է եկել բեռնախցիկից, աշխատացրել է բեռը խտացնելու համար նախատեսված յուղաճնշիչ սարքի միջոցով աշխատող մամլիչ սարքը, որի ժամանակ Հ.Հախվերդյանի գլուխը մնացել նշված՝ բեռը խտացնելու համար նախատեսված մամլիչ սարքի և բեռնախցիկի կողային մետաղական պատի միջնամասի հատվածում, որի հետևանքով նա վերջինիս անփութորեն պատճառել է «Գլխի մասնակի տրավմատիկ անդամահատում» ձևով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածք և Հ.Հախվերդյանը ստացած վնասվածքներից մահացել է:

Նորիկ Ներսեսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 109-րդ մասին առաջին մասի հտկանիշներով . Անզգուշությամբ մահ պատճառելը պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:

--0--ԿԿ

Տեսանյութեր

Live

Լրահոս