Կվերանորոգվի Նորավանի գյուղամիջյան ճանապարհահատվածը (956 մետր). ՏԿԵՆ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News

նկար

Սյունիքի մարզով անցնող Մ2-Նորավան 5.45 կմ երկարությամբ ճանապարհահատվածն այս տարի կվերականգնվի Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ իրականացվող Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման երկրորդ լրացուցիչ ֆինանսավորման ծրագրի շրջանակում։ Այս մասին տեղեկացնում է ՏԿԵ նախարարությունը:

Ծրագրով ամբողջությամբ կնորոգվի Նորավանի գյուղամիջյան ճանապարհահատվածը՝ 956 մ երկարությամբ։ Կբարեկարգվեն նաև դեպի բնակավայրի մշակույթի տուն‚ դպրոց տանող մուտքերը։ Նորավանի՝ վթարային վիճակում գտնվող խմելու ջրագիծը կփոխարինվի նորով. այս պահին արդեն մեկնարկել է ջրագծի կառուցումը‚ իրականացվում են հողային աշխատանքներ։

Կկատարվեն նաև‚ մայթերի‚ ջրահեռացման վաքերի կառուցման‚ ասֆալտբետոնե շերտի տեղադրման‚ ճանապարհային անվտանգության ապահովման և այլ աշխատանքներ։

--00—ԼՄ