Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1 374 նոր դեպք

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News 

կորոնավիրուս

Ապրիլի 13-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1 374 նոր դեպք: Դեպքերի ընդհանուր քանակը երկրում  290 129 է: Այս մասին Aliq.ge-ի հաղորդմամբ՝ գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը: 

Երեկ իրականացվել է համեմատաբար ավելի քիչ՝ 37 524 թեստավորում, որից 28 078-ը հակամարմինների արագ թեստով, 9 446-ը՝ PCR թեստով:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 422 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 278 251 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 11  մարդ, ընդհանուր՝ 3 894:

Դրականության ցուցանիշը՝ օրական 3.66 %, վերջին 14 օրվա  ցուցանիշը՝ 2.46%, վերջին 7 օրվանը՝ 2.58%:

--00—ՄՀ